Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԱրարատում լարվածություն և անպատասխան հարցեր՝ վարչապետի այցի ժամանակ

Արարատում լարվածություն և անպատասխան հարցեր՝ վարչապետի այցի ժամանակ

Արարատ քաղաքում անցկացված նախընտրական հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, որտեղ խոնարհել է ծաղիկներ և ծնկի իջել հուշարձանի առաջ։

Հանդիպումից հետո, երբ վարչապետը քայլում էր քաղաքացիների բազմության միջով՝ դեպի իր տրանսպորտային միջոցը, տարածքում ստեղծվել է լարված իրավիճակ։ Բազմության շարքերից լսվել են սուլոցներ և դժգոհության ձայներ։

Այդ պահին ներկաներից մեկը՝ պատանի տղա, հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու է հանձնվել Տիգրանաշենը։ Սակայն վարչապետը հարցին պատասխան չի տվել։

«Ինչո՞ւ հանձնեցիք Տիգրանաշենը»,- հարցրել են վարչապետին։ Այս իրադարձությունը տեղի է ունեցել ապրիլի 16-ին։

Tags:
Share:

Առնչվող գրառում