Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններ«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ կուսակցությունները միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ նպատակ ունենալով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Նրանք ձևավորել են միասնական քաղաքական օրակարգ և ապահովում են «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում։ Ընտրական ցուցակները կազմվում են այնպես, որ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչներն ընդգրկվեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակներում։

Tags:
Share:

Առնչվող գրառում