Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԱշտարակում Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց արցախցի կնոջ հարցին՝ վերադարձի մասին

Աշտարակում Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց արցախցի կնոջ հարցին՝ վերադարձի մասին

Այսօր Աշտարակում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ես հանդիպեցի արցախցի կնոջ՝ Իրինայի հետ, որը խնդրեց խոսել։ Նրա խոսքերը շատ հուզիչ էին։

Տիկինը, ցուցաբերելով խորը հավատարմություն և հարգանք, բարձր գնահատեց իմ դերը որպես Հայաստանի երկրորդ նախագահ՝ ինձ անվանելով «անհաղթ, անպարտելի, Արցախը հայկական պահող նախագահ»։ Նրա խոսքերն ինձ համար շատ հուզիչ էին։

«Երբ լսում ենք ձեր խոսքերը, պարոն Քոչարյան, մեզ համար հավերժ, հզոր նախագահ, ավելի ենք ոգևորվում։ Վստահ ենք՝ վերադարձ լինելու է Արցախ, միայն ձեր շնորհիվ անպարտելի Քոչարյան»,- ասաց տիկինը՝ հավելելով, որ հավատում է արժանապատիվ խաղաղությանը, որը, իր համոզմամբ, կապահովվի իմ օրոք։

Հանդիպման ամենահուզիչ պահերից մեկը տիկին Իրինայի հարցն էր՝ վերաբերյալ իրենց ընտանիքի և հարյուր հազարավոր արցախցիների վերադարձի հնարավորությանը։ Նա ուզում էր իմանալ, թե ինչպես եմ ես պատկերացնում այդ հնարավորությունը։

Պատասխանելով հարցին՝ ես նախ հստակեցրեցի հիմնական պայմանը։ «Նախ, վերադառնալու համար պետք է ճանաչի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը՝ որպես պետություն, չի ուզում ընդհանրապես խոսել այդ թեմայի շուրջ։ Եթե չես ճանաչում վերադառնալու իրավունքը, ապա խոսել վերադառնալու իրավունքի մասին անիմաստ է»։

Այնուհետև շարունակեցի․ «Առաջնային հարցը, որը մենք տեսնում ենք, վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է բխում։ Դրանից հետո պետք է վերադառնալու պայմաններն ապահովվեն, որոնցից ամենակարևորը մարդկանց անվտանգությունն է։ Սա է տրամաբանությունը։ Եթե այդ տրամաբանության շրջանակներում մենք գործում ենք, ապա այդ հարցը հնարավոր է լուծել»։

Ես նաև խոստովանեցի, որ գործընթացը ժամանակատար և դժվար կլինի, սակայն հավատում եմ լուծմանը։ «Ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն հայտնել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ են եղել, որ թվում էր, թե հարցն ընդհանրապես լուծում չունի, և աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Եթե չես հավատում լուծմանը, այդ հարցը երբեք լուծում չի ստանում»։

Tags:
Share:

Առնչվող գրառում