Ինչպես կարելի էր ակնկալել, երբ քրեական ուժային մեթոդներն ու սպառնալիքները դառնում են հիմնական գործիքը քաղաքական հակառակորդներին ճնշելու համար, այսպես էլ տեղի ունեցավ։ 8 տարվա ընթացքում մենք յուրացրել ենք միայն այս մոտեցումը։
Սկսում ենք կեղծ քրեական գործեր հարուցելով՝ օգտագործելով դատախազությունը և Քննչական կոմիտեն։ Կալանք են պարտադրում դատավորներին՝ կեղծ մեղադրանքների հիման վրա։ Ազգային անվտանգության ծառայությունը վերածել են ահաբեկչության գործիքի՝ չթաքցնելով, որ Ազգային անվտանգության աշխատողներին ուղարկում են հոգևորականներին վախեցնելու և պատարագի տեքստից կաթողիկոսի հատվածը զեղչելու։
Բայց դա դեռ բավարար չէ։ Իրենց «հաջողությունները» ցուցադրելու համար Ազգային ժողովի փոխնախագահն անձամբ է գնում հոգևորականին վախեցնելու։ Ի՞նչ է դա, քաղաքական գործիչի պարտականություն, թե՞ գեստապոյականի վարքագիծ։ Ձեզ ի՞նչ է անհանգստացնում, թե հոգևորականն իր հոտի անդամի հետ ինչ է խոսում։ Ձեր քիթները դեռ չենք բացել, թե՞ արդեն ցանկանում եք իմանալ ամեն ինչ։
Այս ամենի ֆոնին, եթե քաղաքացուց դիմում կամ բողոք էլ լինի, դուք դարձյալ աշխատում եք որպես քննչական մարմնի աշխատող։ Թող քննեն, տեսնեն, թե ի՞նչ հանցակազմ է պարունակում տեր Օշինի ասածը։ Ի՞նչ բարդակ եք սարքել երկիրը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ասել ու անել ինչ ուզում է։ Ի՞նչ է դա, օրենքի ու Սահմանադրության խախտում։ Գոնե ձևական առումով պահեք օրենքի տառը, ապաշնորհներ։
Ես խորհուրդ կտայի մարդկանց ոչ մեկի «հորդորից» ու սպառնալիքից չվախենալ։ Չընկրկել նրանց սարքած արհեստական աղմուկներից, քարոզչական հնարքներից, վերևից կառավարվող «ֆլեշ մոբերից»։ Չընկնել նրանց գցած տեղեկատվական ծուղակներին և վերևից հրահանգով գրված ստատուսների տարափին։
Փաստն այն է, որ Եկեղեցու դեմ ձեր արշավը ձախողվել է։ Խոփը քարին է դեմ առել, և դուք չկարողացաք տեղից շարժել կաթողիկոսին։ Հիմա, երբ ձեր ուղղակի նպատակը ձախողվեց, դուք անցում եք կատարում անհատ եկեղեցականների դեմ։

