Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՔՊ-ի անունը զեղչելու փորձը՝ ահաբեկվածության արդյունք է, ոչ թե քաղաքական հաջողության

ՔՊ-ի անունը զեղչելու փորձը՝ ահաբեկվածության արդյունք է, ոչ թե քաղաքական հաջողության

Այսօրվա քաղաքական իրադարձությունները, որոնց կենտրոնում ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումն էր, ավելի շատ նման են ահաբեկվածության, քան քաղաքական հաջողության։ Իրականում, այս ամբողջ գործընթացը ծառայում է միայն մեկ նպատակին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի անունը քաղաքական դաշտից հեռացնելուն։

Այս փորձը, որը կատարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորություն, որը նրանք կիրառում են նույնիսկ այնպիսի հարգված անունների նկատմամբ, ինչպիսին է ՀՀ Կաթողիկոսի անունը։ Նրանք փորձում են զեղչել Սամվել Կարապետյանի անունը, հույս ունենալով, որ ժողովուրդը, զրկված լինելով այդ կապակցությունից, կշշկռվի և կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։

Սակայն, եկենք դեպի ակնհայտը։ Ո՞վ է այդ հիանալի միտքը հուշել «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդներին։ Ինչո՞ւ են նրանք այնքան վստահ, որ «Ուժեղ Հայաստան» ասելով ժողովուրդը հանկարծ Նիկոլ Փաշինյանին կհիշի։ Իրականում, ուժի հետ դուք այսօր ոչ մի կապ չունեք։ Ձեր անունը, ձեր գործողությունները, ձեր քաղաքականությունը ասոցացվում են ոչ թե ուժի, այլ թալանի, կոռուպցիայի, պարտության և կապիտուլյացիայի հետ։ Եվ դա ձեր մեղքն է։ Սամվել Կարապետյանը մեղավոր չէ, որ ժողովուրդը «Ուժեղ Հայաստան» ասելիս հասկանում է Սամվել Կարապետյանին, իսկ Սամվել Կարապետյան ասելիս՝ «Ուժեղ Հայաստան»։ Զեղչեք այդ անունը, ինչ ուզում եք, դա փաստ է։

Ես առաջարկում եմ «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը բարելավելու համար մի պարզ և արդյունավետ քայլ՝ կուսակցության անվան մեջ ներմուծել «Նիկոլ» բառը։ Թող դա լինի «Քաղաքացիական պայմանագիր-Նիկոլ», կամ ինչ-որ այլ հարմարեցված տարբերակ։ Թող նայենք, թե ինչ կստացվի։

Իսկ մինչ այդ, նայենք մյուս կողմից։ Դաշնակցությանը, որը հայկական քաղաքականության պատմության մեջ ունի 135 տարվա հարուստ ժառանգություն, առաջարկում են ընտրություններին մասնակցել սեփական լիդերն ունենալու փոխարեն։ Ինչո՞ւ է այսպիսի պարտադիրություն։ Դուք հարյուր տեսակ ընտրությունների եք մասնակցել՝ ինչպես իր դեմքով, իր ընկերոջ առաջնորդությամբ, այնպես էլ դաշինքով։ Դուք, որ հիշողություն չունեք կամ տարիքդ չի ներում, ի՞նչ իրավունք ունեք Ազգային Ժողովի ամբիոնից հիմարություններ ասել։ Ձեր շուրջը տասնյակներով սատելիտներ ունեք, ի՞նչն է խանգարում ձեզ հայտարարել, որ ընտրություններին գնում եք դաշինքով, և այդ դաշինքի առաջնորդն էլ Նիկոլն է։ Ինչո՞ւ եք այդ մարդուն զրկում դաշինքի առաջնորդի պատվից։ Բայց դուք այնքան «ուժեղ» եք, որ կկարողանաք անցողիկ շեմը հաղթահարել Նիկոլի անունը զեղչելով անգամ։ Անունն էլ դրեք՝ «Առանց Նիկոլ դաշինք», որ ժողովուրդը հանկարծ չշշկռվի։

Մի խոսքով՝ հանգստացեք, պարոնայք «ժողովրդավար» «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ։ Ձեր իմիջին այլևս ոչինչ չի սպառնում։ Ինչ կաք, դա եք՝ Նիկոլի հետ, թե առանց Նիկոլի, կապիտուլյանտով, թե առանց կապիտուլյանտի, հողատուով, թե առանց հողատուի։ Ամոթ է, ընտրությունները քթերիդ տակ են, իսկ դուք դեռ չեք կողմնորոշվել։

Tags:
Share:

Առնչվող գրառում