Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ համացանցում շրջանառվող տեսանյութում պատկերված անձինք ադրբեջանցի ազգության Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։
Ըստ ծառայության տեղեկությունների՝ այդ անձինք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և դուրս են եկել պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով։ Նրանց այցը կրել է մասնավոր բնույթ։
Ավելի լրացուցիչ տեղեկությունների համաձայն՝ հիշյալ անձանցից մեկը Հայաստան է այցելել նաև 2013 թվականին, իսկ մյուսը՝ 2014 թվականին։

