Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՊետական ծառայողների ավտոմեքենաները վթարի են ենթարկվել մերկասառույց ճանապարհների պատճառով

Պետական ծառայողների ավտոմեքենաները վթարի են ենթարկվել մերկասառույց ճանապարհների պատճառով

Վերջին օրերին Հայաստանում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած մերկասառույց ճանապարհների պատճառով վթարների մեջ են հայտնվել նաև պետական գերատեսչութունների, օրենսդիր և գործադիր մարմինների ծառայողների, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչների ավտոմեքենաները։

Այսպիսի դեպքերից մեկը տեղի է ունեցել Երևանում՝ Ծառավ Աղբյուրի փողոցում։ Տեսանյութի համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկը ձևակերպում է ավտովթար, երբ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան, անցնելով մերկասառույց ճանապարհի հատված, վարորդի կողմից արգելակելու անհնարինության պատճառով բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային։

Դեպքի վայր ժամանած մեկ այլ պարեկներ ձևակերպում են վթարը, կազմում են անհրաժեշտ փաստաթղթերը և ստուգում են երկու ավտոմեքենաների անվադողերը, որոնք ձմեռային էին։ Վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել, որի արդյունքում պարզվել է, որ նա սթափ է։

Բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկան։

Tags:
Share:

Առնչվող գրառում