Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՇենգավիթում բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, տունը տակնուվրա է արված

Շենգավիթում բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, տունը տակնուվրա է արված

Երեկ՝ ապրիլի 9-ի գիշերը, ոստիկանությանը տեղեկացում է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցում գտնվող բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր է անմիջապես ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։ Դեպքի հետաքննությանը մասնակցում են նաև քրեական և համայնքային ոստիկանության ծառայողներ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Տեղի բնակիչների խոսքով՝ սպանված կինը բարեկամներ ուներ Միացյալ Նահանգներում և կարելի է ասել՝ միայնակ էր բնակվում։ Նրանք նշում են, որ մինչև ժամը 12:00-13:00-ը նա պատասխանում էր իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ բնակարանը՝ ամբողջությամբ տակնուվրա արված։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Tags:
Share:

Առնչվող գրառում