Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն, Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ տանող ճանապարհի Նուբարաշենի վարչական տարածքում վերսկսվել են ճանապարհաշինարարական աշխատանքները։ Աշխատանքները մեկ ամիս դադարել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Ինչպես տեսնում եմ տեղում, աշխատանքները դադարեցվել էին առատ ձյան պատճառով, քանի որ այդ պայմաններում աշխատանքները կլինեին ոչ արդյունավետ։ Այսօր՝ փետրվարի 17-ին, «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները վերսկսել են աշխատանքները։ Նրանք իրականացնում են բետոնե պատնեշի հենապատի կառուցման աշխատանքները։ Այս հենապատի մեջ տեղադրվում են հատուկ կոնստրուկցիաներ, որոնց բնակավայրում տեղադրվելու են հատուկ ջրահեռացման համար նախատեսված պլաստմասե ջրախողովակներ։ Այս համակարգը կօգնի կուտակված անձրևաջրերը դուրս թափելու համար, ինչպես նաև կապահովի հենապատի և հիմքի ամրությունը՝ կանխելով փլուզումները։
Այս նախագիծը Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվում է արդեն մի քանի ամիսներ շարունակ։ Աշխատանքները նպատակ ունեն ոչ թե ճանապարհի պարզ նորոգում, այլ նրա հիմնանորոգում, կամ ավելի ճիշտ՝ նոր ճանապարհի բետոնե հենապատի կառուցում։
«ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն մեծ թափով առաջ է տանում աշխատանքները։ Այսօր արդեն ակնհայտ է աշխատանքի դրական արդյունքը։ Հաստ բետոնե հիմքի վրա տեղադրվում են միջազգային չափանիշներին համապատասխան երկաթե նոր ամրաններ, որոնց բարձրությունը հասնում է մոտ 11 մետրի, իսկ հենապատի երկարությունը՝ մոտ 180 մետրի։
Աշխատանքները Երևանի քաղաքապետի կարգադրությամբ շաբաթական 2-3 անգամ ստուգում է քաղաքապետի տեղակալը, ով անգամ լուսանկարների ու տեսանյութերի տարբերակները ներկայացնում է քաղաքապետին։
«ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն ունի ճանապարհաշինարարության և կամուրջների վերանորոգման ու կառուցման հարուստ փորձ։ Ընկերության աշխատակիցները աշխատում են անգամ հանգստյան օրերին՝ ճանապարհը մեկ օր շուտ բացելու նպատակով։
Աշխատակիցները տեղում հայտնեցին, որ ամեն մանրուք հաշվարկված է, և իրենք առաջին հերթին աշխատում են որակի վրա։ Նրանք նաև նշեցին, որ աշխատանքի բերումով ճանապարհով են միշտ հասել Երևան։

