Փետրվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:33-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ։
Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, աշխարհագրական կոորդինատներով՝ հյուսիսային լայնության 40.02⁰ և արևելյան երկայնության 44․54⁰։ Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորությամբ։
Սեյսմոլոգների տեղեկացմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։ Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չեն գրանցվել։
Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, ինչպես նաև Մխչյան և Դվին գյուղերում՝ համապատասխանաբար 2-3 բալ ուժգնությամբ։

