Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀայաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության մակարդակով, ըստ The Economist-ի ինդեքսի

Հայաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության մակարդակով, ըստ The Economist-ի ինդեքսի

The Economist ամսագրի կողմից հրապարակված ամենամյա Ժողովրդավարության ինդեքսի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը՝ ընդգրկվելով հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում։ Այս ցուցակում Հայաստանի հետ միասին են նաև Վրաստանը (99-րդ տեղ) և Թուրքիան (102-րդ տեղ)։

Հայաստանի մյուս հարևանները՝ Ադրբեջանը և Իրանը, գտնվում են ավտորիտար ռեժիմների խմբում՝ համապատասխանաբար զբաղեցնելով 127-րդ և 152-րդ տեղերը։ Ռուսաստանն ու Բելառուսը նույնպես են դասվում ավտորիտար ռեժիմների շարքին՝ զբաղեցնելով 148-րդ և 149-րդ հորիզոնականները։ Միևնույն ժամանակ, Մոլդովան (77-րդ տեղ) և Ուկրաինան (93-րդ տեղ) ընդգրկված են հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների ցանկում։

Այսպիսով, ըստ The Economist-ի ինդեքսի, Հայաստանը տարածաշրջանում ամենաժողովրդավարական երկիրն է։

Tags:
Share:

Առնչվող գրառում