Օրերս հրապարակվել էր լուր, թե իշխանությունները հրահանգ են տվել արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները։ Այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը հայտնի է որպես նախկին եւ ներկա պաշտոնյաների, հատկապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայր։
Ըստ աղբյուրների, այս որոշումը պայմանավորված է նախընտրական ճնշումներով եւ ռեպրեսիաներով, որոնք իշխանությունը փորձելու է բանեցնել քաղաքական ընդդիմության նկատմամբ։ Ըստ ամենայնի, նախապես կազմել են սցենարը եւ ընտրել են «զոհերին», որոնց մեծ մասը լինելու են նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք։

