ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը։
Իմ կարծիքով, Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, մոռացել է իր անցյալի մասին։ Նա, երևի, մոռացել է, որ ինքը նախկիններից էլ նախկին է, երբ ասում է, որ նախկինների հետ չի համագործակցելու։
Թերևս, նա մոռացել է իր անցյալի քաղաքական դիմակայությունները։ Երևի մոռացել է, թե քանի անգամ է սիրահարված դեմքով սեր ու հավատարմություն խոստովանել նախկիններին։ Երևի մոռացել է, թե քանի անգամ է հավատարմություն խոստանալուց հետո դավաճանել ու հետո էլի հավատարիմ լինելու խոստում տվել նախկիններին։
Գագիկ Ծառուկյանի քաղաքական սկզբունքայնությունը, կարելի է ասել, անեզր է՝ ընդհուպ մինչև հայհոյանքով խոստում տալ, որ մինչև վերջ գնալու է։ Համապատասխանաբար․․․

