Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԲարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը քննադատական խոսքը լռեցնելու փորձ է․ հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը քննադատական խոսքը լռեցնելու փորձ է․ հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հրապարակել է հայտարարություն, որում խստորեն դատապարտում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ֆեյսբուքյան էջով 2026 թվականի փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը։

Մեր կարծիքով՝ այդ հայտարարությունը փաստաբանների և իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ է։

ԲԴԽ-ի կողմից արված այս հայտարարությունը խախտում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները։ Նման գործելաոճը վտանգավոր է նաև այն առումով, որ այն կարող է արհեստական հակադրություն ստեղծել փաստաբանական համայնքի և դատական իշխանության միջև։

Tags:
Share:

Առնչվող գրառում